ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Էրիկ Չունինգը: Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Էրիկ Չունինգը զբաղեցրեց պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը», - ասվում է հաղորդագրության մեջ՝ ընդգծվելով, որ 2017թ-ի հոկտեմբերից նա զբաղեցնում էր պաշտպանության նախարարի՝ արդյունաբերական քաղաքականության հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը:

Նշվում է նաև, որ Չունինգը զգալի ռազմական ու արդյունաբերական փորձ կներդնի այս պաշտոնում: