Այս մարտի 10-ին Հյուսիսային Կորեայում տեղի կունենան Ազգային գերագույն ժողովի 14-րդ գումարման պատգամավորների ընտրությունները։

Ազգային գերագույն ժողովը համարվում է ԿԺԴՀ-ի բարձրագույն օրենսդիր մարմինը, որտեղ լինում է 687 պատգամավոր: Որպես կանոն պատգամավորները տարին մեկ անգամ հավաքվում են Փհենյանում, որպեսզի մեկօրյա նիստի ժամանակ հաստատեն երկրի բյուջեն ու ամենակարևոր օրինագծերի փաթեթը: