Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի «Եվրասիական ռազմավարություններ» խորհրդատվական գործակալությունը 2019թ-ի համար տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ մի շարք կանխատեսումներ է արել:

Ռուսաստանյան «Կոմերսանտի» փոխանցմամբ, այդ կանխատեսումների համաձայն, Ռուսաստանի Դաշնությունը դժվարությունների է հանդիպելու դաշնակից երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ փոխհարաբերություններում: Նշվում է, որ Հայատանում իշխանափոխության արդյունքում բարդություններ են առաջանալու Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներսում:

«Դաշնակցային պարտավորությունների իրավական երաշխիքները բազմաթիվ անորոշություններով լի աշխարհում սկսել են նվազ գնահատվել: Բազմակողմ դաշնակցային միությունների քայքայումը շարունակվում է: Կարծում ենք, որ սա սպառնում է ոչ միայն ՆԱՏՕ-ին, այլ նաև Ռուսաստանի ներգրավվածությամբ ինտեգրացիոն միություններին՝ մասնավորապես ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին», - նշում է գործակալությունը:

Կանխատեսվում է, որ ԵԱՏՄ-ում դժվարություններ կառաջանան Բելառուսի պատճառով: