Արաս Օզբիլիսը կարող է վերադառնալ Հոլանդիա
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մոտ է թուրքական «Բեշիկթաշից» հոլանդական «Վիտես» տեղափոխվելուն: Այդ մասին հաղորդում են թուրքական մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Sabah-ը:
Քննարկվում է 27-ամյա կիսապաշտպանին վարձակալությամբ հոլանդական ակումբին տրամադրելու հարցը:
Խնդիրն Օզբիլիսի բարձր աշխատավարձն է՝ տարեկան 1.4 միլիոն եվրո: Սակայն, ըստ աղբյուրի, «Բեշիկթաշը» պատրաստ է վճարել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի աշխատավարձի կեսը:
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում