Հայաստանի ավտոճանապարհներին ձնաբուք է և մառախուղ
Հունվարի 9-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի Տառերի պուրակից դեպի Միրաք տանող ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով
փակ են:
Արագածի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում գետնաբուք է: Լանջիկի ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է: Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում