Զորակոչիկ տեղափոխող ավտոբուսներում այսուհետ ուղեկցող ոստիկանության ծառայողներ կգտնվեն, հայտնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

«Հայտնում ենք, որ զորակոչիկների տեղափոխման հետ կապված հունվարի 8-ի միջադեպի կարգի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի կարգադրությամբ զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ», - նշվում է ոստիկանության հայտարարության մեջ: