Կարագանդայում զանգվածային ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը:

ՀՀ քաղաքացի Գուրուրյանին ձերբակալել են ՌԴ Օմսկի շրջանում, հայտնում է «Sputnik Ղազախստանը:

«Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները, համագործակցելով ՌԴ իրավապահ մարմինների հետ, ՌԴ Օմսկի շրջանում ձերբակալել են հունվարի լույս 1-ի գիշերը Կարագանդայում զանգվածային խուլիգանական գործողությունների և սպանության մեջ կասկածվող ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանին»,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ:

Ըստ օրենսդրության, լուծվում է Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հարցը: