ՀՀ վարչապետի դեկտեմբերի 28-ի որոշմամբ, հաստատվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը: Համապատասպան որոշումը տեղադրված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am կայքում:

Հոգաբարձուների խորհրդում են ընդգրկվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և այլոք։