Փետրվարի 17-ից 21-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կկայանա «ԱՅԴԵՔՍ-2019» միջազգային համաժողովը և ցուցահանդեսը, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական ձեռնարկությունները կներկայացնեն իրենց արտադրանքը:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հունվարի 9-ին ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը նրան է փոխանցել միջազգային համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաթքումի հրավերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետության միջև պաշտպանության ոլորտում գործակցության ընդլայնման հնարավորությունները: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը կարևորել է երկկողմ գործակցությունը պլանային և պայմանագրային հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը: