Գիտնականները Հարավային Ուրալում յուրահատուկ ժայռափոր նկար են գտել
Ռուսաստանցի և օտարերկրացի վերականգնողներն ու հնագետները Բաշկիրիայի Կապովայա քարանձավում հայտնաբերել են ուղտի անսովոր նկար, որը վկայում է այն մասին, որ քարի դարի մարդիկ ակտիվորեն գեղարվեստական «նոու–հաու»–ներ էին փոխանակում, հայտնում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։
«1970-ականներից հայտնի «Ձիեր և նշաններ» քանդակազարդի վրա հայտնաբերված ուղտի նկարն իր համանմանը չունի Ֆրանսիայի և Իսպանիայի քարանձավների կերպարվեստային համալիրների շարքում, սակայն նմանություն ունի Չելյաբինսկի մարզի Իգնատևի քարանձավում հայտնաբերված ուղտի պատկերի հետ։ Հիմա այն հավանաբար կդառնա Հարավային Ուրալի վերին պալեոլիթի քարանձավային բեստիարիումի նշանակալի կերպարը»,– ասել է ՄՊՀ հնագիտական արշավախմբի ղեկավար Վլադիսլավ Ժիտենևը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում