Սանչեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» կարծես թե անխուսափելի է, դրա համար Արսեն Վենգերը սկսել է զբաղվել հարձակման նոր արքայի քասթինգով:

A Bola-ն գրում է, որ «Ինտերի» ավագ Մաուրո Իկարդիի համար «Արսենալը» պատրաստ է վճարել 110 մլն եվրո: Հենց այդ չափի հրաժարագին է նախատեսված «ներաձուրիների» հետ հարձակվողի պայմանագրում:

Ընդ որում, «զինագործները» 24-ամյա Իկարդիի համար պայքարում են «Ռեալի», ՊՍԺ-ի և «Բավարիայի» հետ: Ընթացիկ մրցաշրջանում Մաուրոն անցկացրած 20 խաղերում դարձել է 18 գոլի և 1 փոխանցման հեղինակ: