«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դառնալով «Սելտայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում, այդ մրցաշարում գոլերի քանակը հասցրել է 46-ի:

Իսպանիայի Գավաթի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում 30-ամյա արգենտինացին բարձրացել է 10-րդ տեղ, հայտնում է «Բարսելոնայի» կայքը:

Իսպանիայի Գավաթում ամենաշատ գոլ խփել է Բիլբաոյի «Աթլետիկի» լեգենդար հարձակվող Տելմո Սարան, ով աչքի է ընկել 81 անգամ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Սելտային» հաղթել էր 5։0 հաշվով և դուրս եկել քառորդ եզրափակիչ: