Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը տուրիզմի խթանման նպատակով 2019թ-ը հռչակել է հայկական լեռնաշխարհում գտնվող Պորտասարի տարի։

Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ 2019թ-ը կլինի Գյոբեքլիթեփեի տարի (Պորտասար-խմբ)։

Պորտասարը մինչ այժմ հայտնի առաջին սրբավայրն է աշխարհում: Տվյալ տարածքում մինչ օրս հնագետների կողմից պեղվել են 6 տաճարներ: Մասնագետները, սակայն, ենթադրում են, որ Պորտասարում տաճարների թիվը շուրջ 20-ն է:

Այստեղ կատարված հնագիտական պեղումների արդյունքում նաև հայտնագործվել է, որ ցորենի նախատիպը ևս առաջին անգամ Պորտասարի փեշերին է աճել:

Պորտասարի պեղումներին մասնակցած հնագետները նաև նշում են, որ թեև մինչ այժմ չի պարզվել, թե ինչ բնույթի կրոնական արարողություններ են այստեղ կատարվել, այնուամենայնիվ, դրանք արվել են որևէ հեղուկի (արյուն, ջուր, ալկոհոլ և այլն) միջոցով: