Ինտերակտիվ բյուջեի միջոցով կարելի է տեղեկանալ՝ ինչ նպատակով, ուղղությամբ և ինչպես են ծախսվում բյուջեի գումարները. ՀՀ կառավարություն
ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան իր էջում ինֆոգրաֆիկայի տեսքով ցուցադրել է 2019թ. ինտերակտիվ պետական բյուջեն:
Ինտերակտիվ բյուջեի միջոցով քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե ինչ նպատակով, ուղղությամբ և ինչպես են ծախսվում բյուջեի գումարները, տեսնել բյուջեի եկամուտներն ու ծախսերն առցանց ռեժիմով։
Ինտերակտիվ բյուջեում ցուցադրված է, թե տվյալ պահի դրությամբ ինչքան գումար է ծախսվել և դեռևս ինչքան է նախատեսված ծախսել հետևյալ ուղղություններով.
- Տնտեսական հարաբերություններ,
- Շրջակա միջավայրի պաշտպանություն,
- Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ,
- Առողջապահություն,
- Հանգիստ, մշակույթ և կրոն,
- Կրթություն,
- Սոցիալական պաշտպանություն,
- Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր,
- Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ,
- Պաշտպանություն,
- Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն: