ՀՀ առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվել՝ նարգիելի կիրառման սահմանափակման դեմ, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Մի խումբ երիտասարդներ դժգոհում էին, որ նախարարությունը ծխելու դեմ պայքարի շրջանակում որոշել է արգելել նաև նարգիլեի օգտագործումը:

Նրանցից մեկը նշել է, որ «մոտ 700-1000 աշխատատեղ կփակվի` հանրային վայրերում նարգիլեն արգելելու դեպքում»: