Ամերիկացի և եգիպտացի հնէաբանները Բեխդետի՝ Հարավային թագավորության մայրաքաղաքի տարածքում գտել են փարավոնների հնագույն «գրասենյակը», որտեղ պահվել են գանձեր և աշխատել են Հին Եգիպտոսի հինգերորդ դինաստիայի շրջանի պաշտոնատար անձինք, հայտնել է Եգիպտոսի Հնությունների գործերով նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս համալիրը, ինչպես նշում է Մոստաֆա Վազիրին՝ Հնությունների Բարձրագույն խորհրդի ներկայիս ղեկավարը, ներկայումս Բեխդետում քաղաքակրթության գոյության ամենահին հետքն է և այն նրա հիմնադրման ժամանակը մի քանի դար հետ է տանում:

Սկզբում բնակավայրը չի գրավել հնագետների ուշադրությունը, քանի որ հելլենիստական ժամանակաշրջանում նրա կողքին կառուցվել է Գորա հոյակապ տաճարը, որը մինչ օրս գոյատևել է գրեթե իր սկզբնական ձևով:

Միայն 20-րդ դարի կեսերին գիտնականները հայտնաբերեցին, որ այս պաշտամունքային շենքի կողքին թաքնվում է մի ամբողջ հին եգիպտական քաղաք, որը պահպանել է գրեթե երեք հազար տարվա հնագույն քաղաքակրթության շարունակական պատմությունը: