Աստղագետները Մարսի վրա հայտնաբերել են նախկինում անհայտ սառցադաշտեր: Սառույցի հայտնաբերված շերտերը, որոնք բաղկացած են բազմաթիվ շերտերից և դրանց ուսումնասիրությունը թույլ կտա ավելին պարզել Մարսի կլիմայական պատմության մասին, հույս են հայտնում գիտնականները:

Հետազոտողներն ուսումնասիրել են NASA միջմոլորակային կայանի Mars Reconnaissance Orbiter-ում տեղադրված HiRISE տեսախցիկից արված լուսանկարները։ Նկարներում նրանք հայտնաբերել են ութ վայրեր, որտեղ էրոզիայի պատճառով սառցադաշտերը տեսանելի են դարձել: Նրանցից մի քանիսի հաստությունը գերազանցում է 100 մետրը:

Սառցադաշտերի շերտավորված կառուցվածքը ցույց է տալիս, որ դրանք ձևավորվել են տարբեր կլիմայական պայմանների ազդեցության ներքո: Գիտնականներն ակնկալում են, որ դրանց հետագա ուսումնասիրությունը թույլ կտա պարզել, թե ինչպես է անցյալում Մարսի վրա կլիման փոխվել: