Նոյեմբերի 27-ին, ժամը 17:24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի տներից մեկի բնակիչը հայտնաբերել է ռազմամթերքի նմանվող անծանոթ առարկա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերված առարկան հանդիսանում է МОН-50 տեսակի հակահետևակային բեկորային ական՝ 10 կգ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի մեջ:

Ժամը 20:45-ին N զորամասի ինժեներասակրավորական ջոկատը զինամթերքը տեղափոխել է զորամասի տարածք: