Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 19-ին: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Մագդալենա Սկորուպկա-Կաչմարեկը:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի որոշմամբ` քաղաքապետի հուղարկավորության օրն ամբողջ երկրում կհայտարարվի սգո օր: Երեքշաբթիից սուգ է հայտարարվել Գդանսկում, Սոպոտում, Վարշավայում և մի շարք այլ լեհական քաղաքներում:

Հիշեցնենք, որ 53-ամյա Պավել Ադամովիչը մահացել է երկուշաբթի` հիվանդանոցում` կիրակի երեկոյան բարեգործական համերգի ժամանակ փորի և կրծքավանդակի շրջանում ստացած դանակի հարվածներից: Գդանսկի քաղաքապետի դանակահարել է Գդանսկի 27-ամյա բնակիչը, ով 5 տարի բանտում անցկացնելուց հետո, ազատ էր արձակվել: