Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցին կրկին սգո միջոցառում է տեղի ունենալու «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագրության դիմաց։

Ինչպես տեղեկացնում է «Ակոս»-ը, Հրանտ Դինքի հիշատակին նվիրված սգո միջոցառումը տեղի է ունենալու ժամը 15։00-ին, Օսմանբեյ թաղամասում, «Ակոս»-ի նախկին խմբագրության դիմաց։

Սգո միջոցառումը կրելու է «Չենք հրաժարվում, ախպարիգ» վերնագրի ներքո։