ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Բոլնիս քաղաքում հանդիպել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեին: Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Շատ ջերմ՝ ոչ ֆորմալ հանդիպում ունեցա Վրաստանի վարչապետ, իմ բարեկամ Մամուկա Բախտաձեի հետ», - գրել է վարչապետը:

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում որոշվել է ընթացիկ տարվա մայիս ամսին հայ-վրացական գործարար ֆորում անցկացնել Դիլիջան քաղաքում: