Մոսկվան պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Հիմա մեր հերթն է եռակողմ այդ գագաթնաժողովը հյուրընկալելու, մենք նախապատրաստվում ենք, և վստահեցնում եմ, որ հանդիպումը կկայանա»,- ասել է Լավրովը:

Երեք երկրների նախագահները եռակողմ գագաթնաժողովների այս շարքը սկսել են 2016թ-ից ՝ համագործակցությունը խորացնելու, տարածաշրջանային հարցերը քննարկելու համար: