ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2018թ-ի ամփոփմանը նվիրված մեծ մամուլի ասուլիսում հայտարարել է․

«Ռուսաստանը հուսով է, որ 2019թ-ին առաջընթաց կգրանցվի ղարաբաղյան հակամարտություն կարգավորման գործում Հայաստանի և Ադրբեջանի բարի կամքի առկայության դեպքում»:

Նա հավելել է, որ ողջունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու Բաքվի պատրաստակամությունը:

«Կարծում եմ, որ այդ թվում նաև Բաքվից հնչող հայտարարությունները հանգացուլուծում գտնելու պատրաստակամության մասին, արժանի են ամենայն աջակցության: Հուսով ենք, որ հայ բարեկամները ևս փոխադարձ կարձագանքեն»,- ասել է նա:

«Հունվարին նախատեսվում է ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հերթական հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Այնպես որ, կարծում եմ, որ այդ ուղղությամբ ևս մենք կկարողանանք նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որը հին է, և սառեցվածի նման, բայց միանգամայն լուծելի է՝ Երևանի և Բաքվի բարի կամքի դրսևորման դեպքում և միջազգային հանրության, այդ թվում ի դեմս համանախագահների, աջակցությամբ»,- ասել է նա: