Չեխիայում հունվարի 12-ին տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով ժամը 17:00-ին) սկսվել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։

«Չեխիայի բոլոր ընտրություններում քվեարկությունն ավանդաբար անցկացվում է երկու օրվա ընթացքում, ուրբաթ օրը այն կտևի մինչև 22:00-ն, իսկ շաբաթ օրը կանցկացվի ժամը 8:00-ից մինչև 14:00-ն»,-հայտնել է Պրահայից ոչ հեռու գտնվող Վելտրուսի ոչ մեծ քաղաքի ընտրական հանձնաժողովի նախագահ Լուկաշ Կոգոուտը, հավելելով, որ ընտրողների մասնակցությունն սպասում է 2013 թվականին պետության ղեկավարի նախորդ ընտրությունների մակարդակով՝ 50-60 տոկոս:

Որպես նախագահի թեկնածուներ գրանցվել են ինը հոգի: Հասարակական կարծիքի վերջին հարցման համաձայն, որն անցկացվել է հունվարին, հաղթողի գլխավոր հավակնորդներն են՝ երկրի գործող ղեկավար Միլոշ Զեմանը, որն ստացել է հարցվածների 45,5 տոկոսի աջակցությունը, և Գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ Յիրկի Դրագոշը, որի թեկնածության օգտին արտահայտվել է հարցվածների 27,2 տոկոսը: