ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը պատմել է, որ Սերբիան միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի անվտանգությունն ապահովելու համար:

«Ես կցանկանայի ասել, որ սերբական կողմը հավաստիացնում է, որ այցի անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները ձեռնարկվում են, համապատասխան սերբական ծառայությունները կապի մեջ են մեր ծառայությունների հետ»,- ասել է նա:

Informer-ը տեղեկացրել է, որ հունվարի 16-ին Սերբիայի հարավում գտնվող Նովի Պազառ քաղաքում ձերբակալվել է «Իսլամական պետություն». ահաբեկչական կազմակերպության զինյալը: Թերթի տվյալներով, նա մահափորձ էր նախապատրաստում Պուտինի դեմ: