Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնել է Հայաստան ժամանելու մասին: Բլոգերը նշել է, որ երկու ամիս պատրաստվում է Հայաստանում մնալ:

«Վայրէջք եմ կատարել Երևանում: Տեղավորվել եմ շքեղ բնակարանում հենց քաղաքի կենտրոնում: Առջևում գրեթե 2 ամիս Հայաստանում և բազմաթիվ ծրագրեր», - գրել է Լապշինը:

Իր ծրագրերի մասին նա առայժմ չի մանրամասնել:

Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի պահանջով ձերբակալվել էր Մինսկում 2016թ-ի դեկտեմբերի 15-ին և Բաքվին արտահանձնվել 2017թ-ի փետրվարի 7-ին՝ Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: