Հունաստանի խորհրդարանականներն աջակցություն են հայտնել վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կառավարությանը:

Այդ մասին հայտնել Է Աթենքի նորությունների գործակալությունը:

Գործող կառավարությանը վստահություն Է հայտնել խորհրդարանի 151 պատգամավոր: Դեմ են արտահայտվել 148-ը:

«Այսօր խորհրդարանը քվեարկեց կայունության օգտին: Նա վստահության քվե տվեց երկրի միջազգային հեղինակության վերականգնման ջանքերին»,- քվեարկությունից հետո լրագրողներին հայտարարել Է վարչապետը:

Անցած կիրակի օրը Ցիպրասը խորհրդարանի առջեւ դրել Էր կառավարությանը վստահություն հայտնելու հարցը: Նա այդ քայլին Էր դիմել այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը, որը գլխավորում Է «Անկախ հույներ» կուսակցությունը, պաշտոնաթող Էր եղել: Նա պաշտոնից հեռացել Է ի նշան Մակեդոնիայի անվանման համաձայնագրի շուրջն ստեղծված իրադրության դեմ բողոքի, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: