Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը հունվարի 12-ին երկրի ուղեծիր է դուրս բերել 31 արբանյակ։

Հնդկաստանի տիեզերական գործակալության հաղորդագրության համաձայն՝ հրթիռի հիմնական և ամենախոշոր բեռը դարձել է Cartosat-2 շարքի հնդկական արբանյակը՝ 710 կիլոգրամ քաշով՝ Երկրի մակերևույթի դիտարկումների համար: Ապարատը դարձել է հարյուրերորդ հնդկական արբանյակը տիեզերքում:

PSLV-ն ուղեծիր է դուրս բերել ևս երկու հնդկական ապարատ, ինչպես նաև 28 արբանյակ վեց այլ երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և Հարավային Կորեայից՝ 630 կիլոգրամ միագումար քաշով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: