ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 17-ի նիստում նշել է, որ նախարարությունների թվի կրճատման գործընթացը պետք է մաքսիմալ անցնցում իրականացնել:

Փաշինյանը նշել է , որ ՀՀ սահմանադրությամբ կառավարությունը ձևավորված է համարվում, եթե կառավարության անդամների 2/3-ը նշանակված է:

«2/3-ը կնշանակվի, 1/3-ը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք համաձայնեցրել կառավարության կառուցվածքի փոփոխության հետ կապված հարցերը: Նախարարությունների թիվը կրճատվելու է, և այս պրոցեսը պետք է տանել առավելագույն անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»,- ասել է Փաշինյանը: