Բուք միջպետական ճանապարհին՝ Ախթամար թերակղզուց մինչև Ծովագյուղ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, միջպետական նշանակության ավտոճանապարհի Ախթամար թերակղզուց մինչև Ծովագյուղի հատվածում գետնաբուք է եղել, ուժեղ քամի: Իսկ այս պահի դրությամբ վերոնշյալ տարածքը պատված է ձյան բարակ շերտով, խորհուրդ է տրվում զգոն լինել։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են այս պահին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում