20-ամյա կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը ճանաչվել է ուկրաինական «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ խաղացողը 2017 թվականին: Ակումբի մամուլի ծառայության անցկացրած քվեարկության մասնակիցների 71 տոկոսը քվեարկել է Արթուր Ավագիմյանի օգտին:

Արթուր Ավգիմյանը Դոնեցկի «Շախտյորի» սան է, հանդես է եկել Ուկրաինայի պատանեկան հավաքականներում:

Ուկրաինաի Բարձրագույն լիգայի 19 տուրից հետո «Մարիուպոլը» 23 միավորով 7-րդ տեղում է, մեկ հանդիպում էլ քիչ է անցկացրել: