NASA-ն հրապարակել է Օրիոնի «Մեծ միգամածության» կողքով «թռիչքի» տեսանյութը, որի պայծառությունը թույլ է տալիս նրան տեսնել Երկրի ցանկացած կետից։

Նախագծի ստեղծման ժամանակ օգտագործվել է «Հաբբլ» և «Սպիտցեր» արբանյակների կողմից հավաքված տվյալները, որոնք դիտարկում են իրականացնում ինֆրակարմիր տիրույթում: Մասնագետները համեմատել են երկու պատկերները և ավելացրել են ծավալի լուսանկարը՝ այդպիսով ցույց տալով տիեզերական օբյեկտը «ներսից»:

Օրիոնի «Մեծ միգամածությունը» ամենապայծառ միգամածությունն է, որի մակերևույթը 4 անգամ գերազանցում է Լուսնի ընդհանուր մակերևույթը։ Այն գտնվում է Երկրից շուրջ 1344 լուսնային տարի հեռավորության վրա և ունի 33 լուսնային տարի տրամագիծ։