ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, հրամանագրեր է ստորագրել՝ նախարարներ նշանակելու մասին:

- Զոհրաբ Մնացականյանը՝ արտաքին գործերի նախարար

- Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարար

- Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար

- Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

- Տիգրան Խաչատրյանը՝ նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

- Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարար

- Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարար

- Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար

- Զարուհի Բաթոյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

- Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարար

- Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար

- Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության նախարար: