Այսօր՝ հունվարի 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժնի իրենց գործընկերների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Դավիթաշեն վարչական շրջանում հայտնաբերել են նույն վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Աշոտ Մեջլումյանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վերջինս կասկածվում է օրեր առաջ՝ հունվարի 17-ին, գիշերը ժամը 02:30-ի սահմաններում Արաբկիրի վարչական շրջանի Բաղրամյան պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարելու մեջ:

Կասկածյալը ոստիկանությունից տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: