ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների մասին․

«ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով՝ 2018թ-ի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017թ-ի նույն եռամսյակի համեմատ։

Այսպես, 2018թ-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլար՝ 2017թ-ի 50.9 մլն դոլարի դիմաց։

Սա էլ այդ նույն ցուցանիշի դինամիկան է 2017-2018թթ-ի ընթացքում՝ ըստ եռամսյակների։

2017, I, 68 մլն դոլար

2017, II՝ 29.1 մլն դոլար

2017, III՝ 50.9 մլն դոլար

2017, IV՝ 101.8 մլն դոլար

2018, I՝ 94.2 մլն դոլար

2018, II՝ 8.9 մլն դոլար

2018, III՝ 75.5 մլն դոլար

Ի դեպ, սա այն նույն ցուցանիշն է, որի՝ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով ու անդադար խոսում էին մեր ընդդիմախոսները»,- գրառման մեջ հայտնում է Փաշինյանը: