Օրեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններով՝ հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժի են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացու՝ 38-ամյա Սուլխվինդեր Սինղին և 32-ամյա Սադիշ Կումարին:

Պարզվել է, որ նշված անձինք վարձակալական հիմունքներով բնակվում են Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, դրան զուգահեռ՝ վարձակալական հիմունքներով շահագործում են նաև Գյումրի քաղաքի 137 շենքի 9-րդ մասնաշենքի 39 և 40 տաղավարները, որտեղ պահում են ԱՄՆ արժույթի կեղծ թղթադրամներ և դրանք պատրաստելու համար նախատեսված առարկաներ ու սարքավորումներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: