«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը վալիացիներին կտանի դեպի Եվրո-2020:

Ուելսի ֆուտբոլի ասոցիացիան Գիգզի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր: Որպես Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ՝ Ռայան Գիգզը կներկայացվի երկուշաբթի: Գիգզը հավաքականի մարզչի համար մրցակցությունում հաղթեց մեկ այլ վալիացի լեգենդար ֆուտբոլիստի՝ Քրեյգ Բելամիին:

2017թ. նոյեմբերին Ուելսի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ Քրիս Քոուլմենը, ով չկարողացավ դուրս բերել թիմի ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլ: Ռայան Գիգզը մնացել է առանց աշխատանքի 2016թ. ամառվանից: Վալիացին «Մանչեսթեր Յունայթեդում» ներառված էր Վան Գալի մարզչական շտաբում: