Ֆրանսիայի տվյալների պաշտպանության ծառայությունը (CNIL) տուգանել է Google ընկերությանը 50 մլն եվրո (57 մլն դոլար), հաղորդում է Reuters-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` ընկերությունը տուգանվել է Անհատական տվյալների պաշտպանության մասին Եվրոպական ընդհանուր կանոնակարգի(GDPR) խախտման համար:

CNIL-ը նշել է, որ Google-ը պարզ չի բացատրում օգտատերերի անձնական տվյալների օգտագործման ընթացակարգը: Բացի այդ, անհատական տվյալների ստացման համաձայնությունը լիարժեք չէ: