Ինդոնեզիայի Բոգորավատու կղզու շրջանում տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 23.59-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է կղզու Արևելյան Նուսա Տենգարա նահանգից 76 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը 31 կմ խորության վրա էր:

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

Սեյսմոլոգներն այստեղ ամեն տարի գրանցում են 4,0 մագնիտուդից բարձր 6-7 հազար երկրաշարժ: