Այս տարվա հունվարից Շուշիում սկսվել են քաղաքի 2000 խոր./մ տարողությամբ երկու նոր ջրամբարների կառուցման և ֆիլտր կայանի կապիտալ վերակառուցման աշխատանքները:

Այս մասին հունվարի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Նա նշել է, որ Շուշիի առաջնահերթ խնդիրներից մեկը դարձած ջրամբարների կառուցումը և ջրի մաքրման կայանի կապիտալ վերակառուցումը շուշեցիներին հնարավորություն կտա և՛ ունենալ խմելու մաքուր ջուր, և՛ ավելի մեծ ջրային պաշարներ:

Նախարարի խոսքով՝ Շուշիում մինչ այժմ ջրամատակարարման ուղղությամբ զգալի աշխատանքներ է իրականացվել, որոնք այսուհետ ևս կրելու են շարունակական բնույթ: ԱՀ պետական բյուջեով 2019թ-ին բավարար գումարներ են տրամադրվել ինչպես ջրամատակարարման, այնպես էլ փողոցների բարեկարգման խնդիրները լուծելու համար: