Աֆղանստանից ստացված հաղորդագրության համաձայն, Մայդան Վարդակ նահանգի Մայդան Շահր կենտրոնում տեղակայված ռազմական հենակետի վրա երեք թալիբ զինյալների նախաձեռնած գրոհի հետևանքով սպանվել է անվտանգության ուժերի առնվազն 45 զինծառայող:

Կա ավելի քան 70 վիրավոր: Չհաստատված տեղեկությունների համաձայն, սպանվել է 126 զինծառայող:

Հարձակումը նախաձեռնած երեք զինյալները փոխհրաձգության ընթացքում սպանվել են:

Այդ գրոհից ժամեր անց Թալիբան շարժումը հայտարարել է, թե վերսկսում է խաղաղության բանակցությունները Միացյալ Նահանգների միջնորդների հետ:

Reuters-ի փոխանցմամբ, թալիբների ներկայացուցիչները Քաթարում հանդիպում են Աֆղանստանում խաղաղություն հաստատելու հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Խալիզադի հետ: