ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կկալանավորվի։

Նման որոշում է կայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, սակայն, ըստ գլխավոր դատախազության, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։ Ըստ այդմ, դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ վերաքննիչ ատյան բողոք էր ներկայացրել։