Բլոգեր Ալեքսանդր Լապշինը չորրորդ անգամ Հայաստանում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս այցը զուտ զբոսաշրջային բնույթ ունի։

«Ուզում եմ մեքենա վերցնել, շրջել ողջ երկրով, տեսնել այն, ինչը դեռ չեմ հասցրել։ Ես նաև հարցում եմ ուղարկել Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, խնդրել որպեսզի թույլ տան այցելել սահմանային գոտի, որ իմ բլոգում պատմեմ մարդկանց, գյուղերի մասին, որոնք Ադրբեջանի կրակոցների տակ են, մասնավորապես Նոյեմբերյանի շրջան ու մի քանի այլ վայրեր»,- ասաց բլոգերը՝ հույս հայտնելով, որ իրեն թույլ կտան։

Լապշինն ասաց, որ ուզում է լինել նաև Մեղրիում.

«Սյունիքում երբեք չեմ եղել»։