ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախատեսում է հանդիպում-քննարկում կինոյի և թատերական գործիչների հետ:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի գործընկերներ,

Այս ընթացքում բազմաթիվ կինո և թատերական գործիչներ, թարգմանիչներ դիմում են ինձ` Եվրոպական Միության հետ ստորագրված` Ստեղծագործ Եվրոպա ծրագրին մասնակցելու պայմանների մասին տեղեկատվություն ստանալու համար:

Հավելեմ նաև, որ ես հետևողական եմ լինելու, որ տաղանդավոր ծրագրերը հնարավորություն ունենան ստանալու աջակցություն և առաջիկայում կինոգործիչների և թատերական գործիչների հետ նախատեսում ենք քննարկում, որին կմասնակցեն նաև ԵՄ-ի մեր գործընկերները` Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար»: