Հունվարի 21-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Տիգրան Գալստյանը 2000թ-ին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կառավարում ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-կառավարչի որակավորում: 2002թ-ին ավարտել է ՀՀ կառավարման դպրոցը՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում:

2010թ-ին Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում պաշտպանել է «Կազմակերպության կառավարման տեղեկատվական համակարգերի մոդելավորման հիմնախնդիրները» գիտական թեզը և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2002-2018թթ-ին մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել «ԻՄԷՔՍ ԳիՐՈՒՊ» ՍՊԸ-ում։ 2018թ-ի սեպտեմբերի 10-ից եղել է առաջին փոխվարչապետի խորհրդական:

Անկուսակցական է։