Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զորքերի կայազարում Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ ավարտվել է դիպուկահարների նախապատրաստման դասընթացը:

Մարտականին մոտ պայմաններում հաջողությամբ կատարվել են առաջադրված խնդիրները, հայտնում է Haqqin.az-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության վրա հղումով:

Դիպուկահարների վարժեցմանը թուրք զինծառայողները մասնակցել են որպես հրահանգիչներ, դիպուկահար հրացաններով հրազենային վարժանքներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին:

Դասընթացները հաջողությամբ ավարտած զինծառայողները ստացել են հավաստագրեր: