Ռուսաստանում փորձել են ինքնաթիռ առևանգել՝ ուղևորներից մեկը պահանջել է ինքնաթիռն ուղղել Աֆղանստան:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սուրգուտից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Խանտի Մանսիյսկում: Այդ մասին պարզ է դառնում FlightRadar կայքի տվյալներից:

«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Խանտի Մանսիյսկի օդանավակայանում: Ուրիշ ոչ մի տեղեկություն չկա»,- ՌԲԿ-ին են հայտնել ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչությունից:

SU1515 չվերթն իրականացնող ինքնաթիռը դուրս էր եկել Սուրգուտից Մոսկվայի ժամանակով 13:00-ին, սակայն այնուհետև, շրջադարձ էր կատարել օդում և վայրէջք իրականացրել Խանտի Մանսիյսկում: