«Բատկիվշինա» կուսակցությունն Ուկրաինայի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրել է իր առաջնորդ Յուլիա Տիմոշնկոյին։ Այս մասին գրում է «Ռաշա թդեյ»-ը։

Որոշմանը սատարել են կուսակցության՝ Կիևում կայացած համագումարի ժամանակ։

Հաղորդվում է, որ միջոցառմանը ելույթ են ունեցել Տիմոշենկոյի կողմնակիցները, նրա դուստրը, մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիմոշենկոն հայտարարել էր, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ դուրս կգա ընտրությունների երկրորդ փուլ, սակայն վերջինս հաղթանակի հնարավորություն չունի։

Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է դեկտեմբերի 31-ից։