Այսօր ժամը 16։35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում կրակել են քաղաքացիների վրա, կան վիրավորներ։ Շտապ ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր:

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ըստ նախնական տվյալների հայր և որդի կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են մի քանի քաղաքացիների հետ, ինչի ընթացքում որդին հրազենից կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ: Երեք անձ ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի հանգամանքները պարզվում են: