ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է նախագահ Դոնալդ Թրամփին դուրս բերել երկիրը ՆԱՏՕ-ի կազմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործակալության տվյալներով՝ Միացյալ Նահանգների՝ ՆԱՏՕ-ի կազմից դուրսբերումն արգելող օրինագծին կողմ է քվեարկել 357 կոնգրեսական, մինչդեռ դեմ՝ ընդամենը 22-ը:

Այնուամենայնիվ, որպեսզի նոր օրինագիծն օրենքի վերածվի, այն պետք է հաստատվի ինչպես Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի կողմից, ինչպես նաև ունենա նախագահի ստորագրությունը: